Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -94 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս. Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 21.04․2023թ. N 5371/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-003-0106-0022 կադաստրային ծածկագրով, 0.41893 հա մակերեսով հողամասից 0,04հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից, փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի,
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-003-0106-0022 կադաստրային ծածկագրով, 0.41893 հա մակերեսով հողամասից 0,37893հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից, փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
|