Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով Գևորգ Պետրոսյանի դիմումը /մտից մատյան 18․01․2021, թիվ 35 / , ինչպես նաև այն փաստը, որ Գևորգ Պետրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 9-րդ փողոց թիվ 1/21 հասցեում գտնվող պահեստը /արտադրական / (մակերեսը՝ 240,0քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0240հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0094-0076) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Գևորգ Պետրոսյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 1008000 ( մեկ միլիոն ութ հազար) ՀՀ դրամ:
3.Շինության զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 705600 (յոթ հարյուր հինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
4.Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 35000 ( երեսունհինգ հազար ) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |