Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արմեն Վարդանյանի դիմումը /02.03.2024թ. հայտ՝ 01-4775 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող Արմեն Սիսակի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0214-0015 կադաստրային ծածկագիրը կրող, 0.2335 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր այգի հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ սառնարանի և գյուղ մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |