Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածով, ,,Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 24․2 հոդվածով, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզպետի 25․11․2024 թվականի N 01//07409-2024 /մտից 25․11․2024թվականի թիվ 16004/ և 03․12․2024 թվականի N 01//07619-2024 /մտից 03․12․2024 թվականի 16379/գրությունները Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը սահմանել Մասիս համայնքի Մասիս քաղաքի կենտրոնական այգու տարածքում շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև յուրաքանչյուր օր ժամը 18։00-ից մինչև 08։00-ն, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց /Էլեկտրոնային քարտեզից հատվածը կցվում է/։
2․ Համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանել չնախատեսված վայրերը։
|