Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 08․10․2024 թվականի թիվ 16728, 17․10․2024 թվականի թիվ 17309, 17317 զեկուցագրերը և Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել սպորտային մրցաշարերին մասնակցելու նպատակով Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել դրամական միջոցներ ներքոնշյալ մարզիկներին
Նորաբաց գյուղի բնակիչ, մարզիկ Արսեն Ալեքսանյանին 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
Դարակերտ գյուղի բնակիչ, մարզիկ Լուսի Տեր Դավթյանին 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
Դարակերտ գյուղի բնակիչ, մարզիկ Գոռ Դանիելյանին 400․000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։