Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Տրամադրել նախնական համաձայնություն՝ «Թրիպլ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի Ռանչպարի ԱԿԽ հանքավայրի Հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար։ |