Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Կարեն Վեքիլյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Մասիս կայարան Արդյունաբերական հանգույց Հրանտ Վարդանյան փողոց թիվ 16/3 հասցեում գտնվող մառանը /արտաքին մակերես՝ 40.1 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00401 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0427-0069/ ուղղակի վաճառքով օտարել Կարեն Վեքիլյանին։ 2. Մառանի համար մուծման վճարը կազմում է 48481 /քառասունութ հազար չորս հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ 1քմ-ի արժեքը 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 48963/ քառասունութ հազար ինը հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ 1 քմ-ի արժեքը 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: |