Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Մխիթար Մելքոնյանի դիմումը /մտից՝ 19.07.2024թ. թիվ 10072/, 10.07.2012 թվականին կնքված թիվ 1643 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0752-0002 ծածկագիրը կրող 0,41736 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0752-0002 ծածկագրով 0,41736 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը , թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 99,25 ՀՀ դրամ/ ընդհանուր 416000 / չորս հարյուր տասնվեց հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Մխիթար Սերյոժայի Մելքոնյանին։ |