Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման և 2021թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 3-րդ հավելվածի պահանջներով և հաշվի առնելով Մարինե Բենիկի Բադալյանի դիմումը՝ /մտից ՝ 26.09.2022թ. N 3988/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում գտնվող 03-052-0110-0049 կադաստրային ծածկագիրը կրող, 0.26155 հա մակերեսով Մարինե Բենիկի Բադայանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծարան կառուցելու նպատակով։ |