| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Վլադիմիր Վահագնի Գևորգյանի դիմումը /մտից ՝ 05.05.2023թ.  թիվ 5910 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.  1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Նոր թաղամաս  3/13 հասցեում  0,00681 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0137-0721, սեփականության իրավունքի վկայական N 19042023-03-0092/, որը սահմանակից է Արթուր Վահագնի Գևորգյանին, Անի Վիտյայի Ազատխանյանին, Մերի Գառնիկի Մուրադյանին,  Վլադիմիր Վահագնի Գևորգյանին, Վանիկ Հենրիկի Սաղոյանին սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-003-0137-0662/ հողամասին  և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  Արթուր Վահագնի Գևորգյանին, Անի Վիտյայի Ազատխանյանին, Մերի Գառնիկի Մուրադյանին,  Վլադիմիր Վահագնի Գևորգյանին, Վանիկ Հենրիկի Սաղոյանին :      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է   698162 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով, 1 քմ-ը  10252 դրամ: |