Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Արմեն Դալլաքյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 24.01.2022թ. N 188/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Արմեն, Սուսաննա, Անի և Տաթևիկ Դալլաքյաններին ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Այնթապ բնակավայրում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի՝ 0.41 հա հողամասի /ծածկագիր՝ 03-012-0318-0004/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |