Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Տիգրան Խաչատրյանի դիմումը /30.05.2024թ. դիմում՝ 7690 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Զորակ բնակավայրում գտնվող Տիգրան Սողոմոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 03-044-0102-0024 կադաստրային ծածկագիրը կրող, 0,2941 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասից 0.10104 հա-ի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |