Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մարիետա Բաղջյանի կողմից ներկայացված (288070) դիմումը ․ որոշում եմ`
1․Մարիետա Բաղջյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Այնթապ 13-րդ փողոց 17-րդ նրբանցք 31 հասցեում տալ ձեղնահարկով բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիետա Բաղջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։