Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Աշոտ Հակոբյանի խնդրանքին /մտից մատյանի՝13.03.2020թ. թիվ 373/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս Հերացու փողոց թիվ 18/33 հասցեում Աշոտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0025 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0108-0056/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Աշոտ Հակոբյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 73500 /յոթանասուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |