Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ընկերության տնօրեն Խաչիկ Հակոբյանի դիմումը /08.10.2024թ. դիմում՝ 8585 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս ք․ Վաղարշապատի խճուղի 2/5 ջերմոց հասցեում գտնվող <<ԱՐՄՏՈՄԱՏ >> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 03-003-0294-0060 կադաստրային ծածկագիրը կրող, 2,74275 հա մակերեսով հողամասից 1․61211 հա վարելահողի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու նպատակով։ |