Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սվեդա Չարբուդաղլյանի դիմումը /մտից ՝ 07.06.2024թ. թիվ 8144/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնքի ք․ Մասիս, 3-րդ թաղամաս 15/56 հասցեում գտնվող 0․0046 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0073-0035, իրավունքի վկայական N 12032025-03-0046/, որը ծանրաբեռնված է Սվեդա Հովակիմի Չարբուդաղյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0073-0035-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սվեդա Հովակիմի Չարբուդաղյանին։։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 409000 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քմ-ի արժեքը 8884 Հայաստանի Հանրապետության դրամ: |