Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Լաերտ Ղամբարյանի դիմումը /մտից ՝ 25.07.2024թ. թիվ 10351/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնքում գտնվող 0․0019 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0006, իրավունքի վկայական N 1915471/, որը ծանրաբեռնված է Լաերտ Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0109-0006-0001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Լաերտ Հրանդի Ղամբարյանին և հասցեավորել Մասիս, Մասիս, 3-րդ թաղամաս, 2/35 ավտոտնակ։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 129865 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 Հայաստանի Հանրապետության դրամ: |