Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Խաչատուր Մարտիրոսյանի և Սիրվարդ Խեդոյանի խնդրանքներին /մտից մատյանի՝13.01.2021թ. թիվ 16/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 1-ին թաղամաս 6-րդ փողոց թիվ 45/1 հասցեում 0,0205 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0717-0010/,որը սահմանակից է Հրանտ և Խաչատուր Մարտիրոսյաններին , Սիրվարդ Խեդոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-010-001/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայլնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Հրանտ Մարտիրոսյանին, Խաչատուր Մարտիրոսյանին ու Սիրվարդ Խեդոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 910569 / ինը հարյուր տաս հազար հինգ հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ: |