Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 05-ի << ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՍԱՅԱԴ ՎՈԼՈԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 194-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 1-ին կետում գրառված ,,0,0184,, թիվը փոխարինել ,,0,00184,, թվով,
- 3-րդ կետում գրառված ,,224664,, թիվը փոխարինել ,,22467,, թվով:
|