Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Նուրվարդ Մովսիսյանի դիմումը /մտից ՝ 17.05.2023թ. թիվ 6442 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 1-ին փողոց 2/32 հողամաս հասցեում գտնվող 0,00733 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0202, սեփականության իրավունքի վկայական N 23032023-03-0059/, որը սահմանակից է Նուրվարդ Գարեգինի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0126-0177/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Նուրվարդ Գարեգինի Մովսիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 488398 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով 1 քմ-ի արժեքը 6663 ՀՀ դրամ: |