Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող 03-070-0210-0060 կադաստրային ծածկագրով, 0.15021 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 24102023-03-0024/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով, 109660 /մեկ հարյուր իննը հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ։
|