Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ ապրիլի 13-ի 539-Ն որոշումը, որ «ԼԻԼ ԲԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Ջեկոբ Ջոն Նազարեթ Հագոպի Բերբերյանը Մասիսի համայնքապետարանի 900435101226 հաշվեհամարին վճարել է 15․000 (տասնհինգ) հազար ՀՀ դրամ տեղական տուրք, որոշում եմ`
1.Տրամադրել «ԼԻԼ ԲԵՐ» ՍՊԸ-ին Մասիս համայնք գյուղ Հովտաշատ Ս․ Շահումյան փողոց թիվ 121/1 հասցեում գտնվող ջերմոցային տնտեսության շենքի սնող արտաքին գազատարի կառուցման շինարարության թույլտվություն ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻԼ ԲԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Ջեկոբ Ջոն Նազարեթ Հագոպի Բերբերյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: