Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ժաննա Ադիյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Շիրակի փողոց 11 հասցեում Ժաննա Անդրանիկի Ադիյանի կողմից կառուցված պարիսպը (մակերեսը՝ 7,5 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.02287 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0424-0274) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Ժաննա Անդրանիկի Ադիյանին:
2.Օրինական ճանաչված շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 9068 (ինը հազար վաթսունութ) ՀՀ դրամ:
3.Պարսպով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 90675 (իննսուն հազար վեց հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
4.Պարսպով զբաղեցված հողամասից ավել զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 802293 (ութ հարյուր երկու հազար երկու հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ:
5.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: