Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Լևինե Ալեքսանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 2/23 հասցեում գտնվող օժանդակ շինությունների (մակերեսը՝ 22,4քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01151 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0723) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Լևինե Հայկի Ալեքսանյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 103757 (հարյուր երեք հազար յոթ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 786 628 (յոթ հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր քսանութ) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |