Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Լիաննա Համլետի Մանուկյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Հ. Վարդանյան փողոց 26/7 հասցեում գտնվող շինությունը ( մակերեսը՝ 3,5քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01062 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0423-0057) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Լիաննա Համլետի Մանուկյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 8463(ութ հազար չորս հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ:
3.Շինությունով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 4274 (չորս հազար երկու հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ:
4. Շինությունով զբաղեցված հողամասից ավել օգտագործվող հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 376191 (երեք հարյուր յոթանասունվեց հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ:
5.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |