Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Կարեն Գավրուշի Շախնուբարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս համայնք, Խաչփար, 15-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1-ին հողամաս հասցեում գտնվող անասնագոմը, անավարտ տնտեսական շինությունը, ծածկը, անավարտ շինությունը, պարիսպը (մակերեսը՝ 113․1 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,0837 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-050-0046-0015) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Կարեն Գավրուշի Շախնուբարյանին։
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 379000 (երեք հարյուր յոթանասունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2418000 (երկու միլիոն չորս հարյուր տասնութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: