Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4707-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 4707-Ա

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՍ ԳՅՈՒՂԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶՈՐԱՅՐ ՍՈՒՐԵՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ, ԴԱՎԻԹ ԶՈՐԱՅՐԻ ԵՎ ԱՇՈՏ ԶՈՐԱՅՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ․

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Զորայր Ստեփանյանցի լիազորված անձ Համլետ Նահապետյանի (մտից մատյանի 30․06․2025թ․ թիվ 7143) դիմումը։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,11219 հա, որից 0,1 հա-ը հանգուցյալ Թամարա Անդրեյի Միրզոյանի ընտանիքի սեփականությունն է։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 563 հոդվածի պահանջների Թամարա Միրզոյանի մահից հետո ժառանգություն չի բացվել գույքը հաջորդաբար անցել է ծխի անդամներ Զորայր, Սուսաննա, Դավիթ և Աշոտ Ստեփանյանցներին։ 

Օրինական հողամասին կից օգտագործվող 0,01219 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Զորայր, Սուսաննա, Դավիթ և Աշոտ Ստեփանյանցներին։ 

Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրա զբաղեցրած և սպասարկման համար 0,11219 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Զորայր Ստեփանյանցի խնդրանքին․ որոշում եմ՝ 

 

1․ Վերականգնել Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Զորայր Սուրենի Ստեփանյանցի (ծնված՝ 13․11․1960թ․, անձնագիր՝ 07 05 581902 տրված՝ 15․11․2005թ․ 262-034-ի կողմից), Սուսաննա Սուրենի Ստեփանյանցի (ծնված՝ 24․04․1961թ․, անձնագիր՝ 07 08 137305 տրված՝ 21․01․2009թ․ 260-035-ի կողմից), Դավիթ Զորայրի Ստեփանյանցի (ծնված՝ 17․07․1985թ․, անձնագիր՝ 07․05․581658 տրված՝ 28․10․2005թ․ 262-034-ի կողմից) և Աշոտ Զորայրի Ստեփանյանցի (ծնված՝ 28․05․1989թ․, անձնագիր՝ 07 08 208377 տրված՝ 26․06․2009թ․ 260-035-ի կողմից) սեփականության իրավունքները բնակելի տան, օժանդակ շինության և դրանց սպասարկման համար օրինական 0,1 հա մակերեսով հողամասին կից 0,01219 հա հողամասի նկատմամբ։

2․ Շենք-շինության մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է) ։

3․ Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 բնակելի տանը տրամադրել հասցե „Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Սիս Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 տուն 

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner