Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Սամվել Հովհաննիսյանի խնդրանքին /մտից մատյանի՝27.08.2021թ. թիվ 1318/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 7/27 հասցեում 0,000694 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0128-0797/,որը սահմանակից է Սամվել Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0128-0451/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սամվել Հովհաննիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 47430 / քառասունյոթ հազար չորս հարյուր երեսուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք /ՀՀ դրամ: |