Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<Ա.Ս.Թ. ՌԵՍՈՒՐՍ>> ԲԲԸ տնօրեն Տիգրան Վարդազարյանի դիմումը /մտից ՝ 27.09.2023թ. թիվ 12397/` Հայաստանի Հանարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց 5/3 հասցեում 0,06801 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, որը սահմանակից է <<Ա.Ս.Թ. ՌԵՍՈՒՐՍ>> ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0424-0273/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել <<Ա.Ս.Թ. ՌԵՍՈՒՐՍ>> ԲԲԸ-ին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1660805 / մեկ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար ութ հարյուր հինգ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2442ՀՀ դրամ:
|