Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Օքսեն Բաղդասարյանի դիմումը /մտից՝ 21.03.2024թ. թիվ 4123/, Գեղանիստ համայնքի ղեկավարի և քաղաքացի Օքսեն Բաղդասարյանի միջև 14.05.2021թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Գեղանիստ բնակավայրի 03-028-0105-0071 ծածկագիրը կրող 0,06733 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Օքսեն Հայրապետի Բաղդասարյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գտնվող 03-028-0105-0071 ծածկագրով 0,06733 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը /վկայական N 29042024-03-0104/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 150 %-ով , ընդհանուր 307530 /երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել Օքսեն Հայրապետի Բաղդասարյանին: |