Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Արամայիսի Սարգսյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արբաթ, 7 փող․, 4 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 04.04.2025թ. N 2107 ծանուցումն ու 27․03․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /04.07.2025թ. արձանագրություն N243/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Արմեն Արամայիսի Սարգսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Kia lotze, հ/հ՝ 34ZL039 / 2021-2024թթ․ համար՝ 88.674 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 66.400 ՀՀ դրամ, տույժը՝ 22.274 ՀՀ դրամ 900435105029 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0105-0014/ 2021-2024թթ․ համար՝ 35.849 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 28.500 ՀՀ դրամ, տույժը՝ 7.349 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0020-0008/ 2021-2024թթ․ համար՝ 20․516 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 16․483 ՀՀ դրամ, տույժը՝ 4․033ՀՀդրամ 900435003810 հաշվեհամարին, գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 020-008/ 2008-2020թթ․ համար՝ 18․590 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 12․485 ՀՀ դրամ, տույժը՝ 6․105 ՀՀ դրամ 900435105466 հաշվեհամարին և հողի հարկի 2019-2020թթ․ համար՝ 3․173 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2․439 ՀՀ դրամ, տույժը՝ 734 ՀՀ դրամ 900435105078 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: