Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Գրիգոր Գրիգորյանի դիմումը /մտից՝ 07.12.2022թ. թիվ 7516/, Մասիս քաղաքապետի և քաղաքացի Գրիգոր Գրիգորյանի միջև 25.04.2005թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0109-0227 ծածկագիրը կրող 0,0055 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գրիգոր Արմենակի Գրիգորյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0109-0227 ծածկագրով 0,0055 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը /վկայական N 07062024-03-0033/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 150 %-ով , ընդհանուր 563830 /հինգ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր երեսուն / ՀՀ դրամ արժեքով օտարել Գրիգոր Արմենակի Գրիգորյանին: