Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Գևորգ Հարությունյանի դիմումը /մտից՝ 21.10.2024թ. թիվ 14267/, 31.05.2002 թվականին կնքված թիվ 1-771 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Դարակերտ բնակավայրի 03-035-0133-0003 ծածկագիրը կրող 0,12 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գևորգ Ստյոպայի Հարությունյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող 03-035-0133-0003 ծածկագրով 0,12 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 21102024-03-0005/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 305 Հայաստանի Հանրապետության դրամ/ ընդհանուր 366000 /երեք հարյուր վաթսունվեց հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Գևորգ Ստյոպայի Հարությունյանին։ |