| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<ԿԱՐԵՆ>>ՍՊԸ տնօրեն Կարեն Սիմոնյանի դիմումը /մտից ՝ 10.05.2023թ.  թիվ 6059 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.
 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Այնթապ Երևան-Արտաշատ խճուղի 28/1 հողամաս հասցեում գտնվող   0,00165 հա բնակավայրերի հասարակական  կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-012-0071-0135, սեփականության իրավունքի վկայական N 21042023-03-0035/, որը սահմանակից է <<ԿԱՐԵՆ>> ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-012-0071-0131/ հողամասին  և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  <<ԿԱՐԵՆ>> ՍՊԸ-ԻՆ:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է  146586  ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 200 %- ով 1 քմ-ի արժեքը 8884 ՀՀ դրամ: |