Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 11.08.2023թ. N5543 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ պատշաճ ծանուցվել է 14.08.2023թ. առձեռն /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /16.08.2023թ. N 253 արձանագրություն/ առաջարկը, Ռոման Իշխանի Խանամիրյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ համայնք Մասիս գ․Ռանչպար նոր թաղ․, 12-րդ փողոց թիվ 39 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ շինություններ / անասնագոմ և պարիսպ / կառուցելու համար որոշում եմ՝
1.Ինքնակամ շինություններ /անասնագոմ և պարիսպ/ կառուցելու համար Ռոման Իշխանի Խանամիրյանի / ծնված՝ 18.04.1982թ-ին, նույնականացման քարտ՝ 002498319, տրված՝ 08.05.2014թ-ին 010-ի կողմից հասցե՝ համայնք Արտաշատ, գ․Գետազատ Տերյանի փողոց տուն 2 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:
3.Ինքնակամ կառուցված շինությունները քանդել։
4.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
5.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
6.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
7.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: