Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արտյոմ Արշակյանի դիմումը /01.11.2023թ.մտից՝ 14224 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող Արտյոմ Տիգրանի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող 03-058-0223-0038 կադաստրային ծածկագիրը կրող, 0.6571 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղմթերքի պահպանության պահեստ կառուցելու նպատակով։ |