Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վարուժ Խաչիկի Հովսեփյանի դիմումը /մտից ՝ 20.11.2023թ. թիվ 15397, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Դպրոցականների փողոց 1/3 ավտոտնակ հասցեում 0,00173 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0136-0006, սեփականության իրավունքի վկայական N 1542484/, որը ծանրաբեռնված է Վարուժ Խաչիկի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0136-0006-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Վարուժ Խաչիկի Հովսեփյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 76847 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 ՀՀ դրամ: |