Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ռոբերտ Մաղաքյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 23.09․2021թ. թիվ 1457/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 6/13 հասցեում Ռոբերտ Մաղաքյանին սեփականության իրավունքով պատկանող մետաղյա իրերի վերանորոգման կետի զբաղեցրած վարձակալած 0,00585 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0128-0602/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ռոբերտ Մաղաքյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 399807 /երեք հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթ / ՀՀ դրամ,1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |