Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 212
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2024 թ.

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎՆԱՍՎԱԾ (ՈՉ ՊԻՏԱՆԻ) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ՆՎԵՐ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 4845-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի N127-Ա և 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N266-Ա որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին տեղի է ունեցել ավտովթար՝ իրար են բախվել Մասիսի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA մակնիշի 676CG61 պետական համարանիշի և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի պատվոհյուպատոս Լևոն Հայրապետյանի վարած Maserati մակնիշի 40TՕ86 պետհամարանիշի փոխադրամիջոցները, հարուցվել է թիվ 60510323 քրեական գործը, որի ընթացքում Լևոն Հայրապետյանը ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը և որպես փոխհատուցում առաջարկում է Շանթ Արթուրի Քարամյանը /նույնականացման քարտ 009905928, տրված 16․02․2018թ․ 012-ի կողմից/, որը տվել է իր համաձայնությունը համայնքին որպես սեփականություն  նվիրել 2017 թվականի արտադրության TOYOTA COLOLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող ոչ պիտանի փոխադրամիջոցը  համայնքը նվիրի Շանթ Արթուրի Քարամյանին /հիմք՝ 16․04․2024թ․մտից թիվ 5664, 02․05․2024թ․թիվ 6307, ելից՝ 19․04․2024թ․թիվ 3424/ որոշում եմ.

 

1Տալ համաձայնություն ընդունել նվիրատվությունը՝ TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (37BG783 համարանիշիտեսակը՝ թեթև մարդատարգույնը՝ սև միկաթողարկման տարեթիվը՝ 2017 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBB4JEXOR217507, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ YB691386) որպես վնասի վերականգնում:

2․Տալ համաձայնություն  Մասիսի համայնքապետարանին պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (676CG61 համարանիշիտեսակը՝ թեթև մարդատարգույնը՝ սև միկաթողարկման տարեթիվը՝ 2016 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBBOJE50R169519, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ XF697320) նվիրել Շանթ Արթուրի Քարամյանին/ նույնականացման քարտ 009905928, տրված 16․02․2018թ․ 012-ի կողմից/։

3․Սույն որոշման կատարման հետ կապված ծախսերը թողնել Լևոն Հայրապետյանի վրա։

4․Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կատարել համապատասխան հաշվառում։

5․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի << ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎՆԱՍՎԱԾ (ՈՉ ՊԻՏԱՆԻ) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ՆՎԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 4845-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վոլոդյա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner