Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Վարդան Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Ազատամարտիկների փողոց թիվ 39/19 հասցեում գտնվող մառանը /մակերես՝ 17,08 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,002642 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0166/ ուղղակի վաճառքով օտարել Վարդան Գասպարյանին։ 2. Մառանի համար մուծման վճարը կազմում է 71736/ յոթանասունմեկ հազար յոթ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 77675/ յոթանասունյոթ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |