Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սարգիս Թիլիքյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Հերացու փողոց թիվ 17/47 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին 22,0 քմ, ներքին 20,37 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0022 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0073-0162/ ուղղակի վաճառքով օտարել Սարգիս Թիլիքյանին ։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 46200 /քառասուն վեց հազար երկու հարյուր / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 64680 /վաթսունչորս հազար վեց հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
|