Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով կառուցապատող Ա․ Մելքումյանի հայտը / 11․05․2025թ. հայտ 17057/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող <<ԱԿՎԱՆԱՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 03-068-0345-0047 կադաստրային ծածկագիրը կրող, 0․28734 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն /ջրավազաններ/ կառուցելու նպատակով։ |