Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 273-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 225-Ա ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման 5-րդ հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը և Մասիսի համայնքապետարանի Կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 02․09․2024 թվականի թիվ 14280 զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել Մասիս համայնքում գործող արտադպրոցական դաստիարակության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից 1-ից 7-րդ հավելվածների։

2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 225-Ա որոշման 2-րդ կետը։

3․Սույն որոշմանը կից 1-ից 7-րդ հավելվածները կիրառել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(934.00 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
(972.46 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> ՀՈԱԿ
(917.76 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ
(812.99 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ
(805.75 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ գյուղի Արսեն Սայանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ
(847.27 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ գյուղի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ
(804.57 Կբ) << ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner