Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման 5-րդ հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը և Մասիսի համայնքապետարանի Կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 02․09․2024 թվականի թիվ 14280 զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել Մասիս համայնքում գործող արտադպրոցական դաստիարակության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից 1-ից 7-րդ հավելվածների։
2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 225-Ա որոշման 2-րդ կետը։
3․Սույն որոշմանը կից 1-ից 7-րդ հավելվածները կիրառել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|