Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Մերինե Ալեքսանի Որսկանյանի դիմումը /մտից ՝ 10.05.2023թ. թիվ 6056 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 4-րդ թաղամասի 3-րդ փողոց 15/5 հողամաս հասցեում 0,005 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0156-0159, սեփականության իրավունքի վկայական N 30032023-03-0007/, որը սահմանակից է Մերինե Ալեքսանի Որսկանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0156-0154/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Մերինե Ալեքսանի Որսկանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 333150 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150%-ով 1 քմ-ի արժեքը 6663 ՀՀ դրամ: |