Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 1/փ-349 եզրակացությունը, ՀՀ Արարատի մարզպետի 30.11.2021թ. N01//10455-2021 գրությունը ու ընդառաջելով Լիլիթ Առաքելյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 25.02.2022թ. N 651/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Լիլիթ Աշոտի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ գյուղում գտնվող 03-018-0061-0010 կադաստրային ծածկագրով 0.475 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ |