Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն կից 1-ից 14-րդ հավելվածների: 2.Կատարել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հասցեների փոփոխությունները: 3.Պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպությունների հաշվին: |