Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Վալերի Թովմասյանի և Գայանե Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը (24.09․2024 թվականի 20871)․ որոշում եմ`
1․Վալերի Թովմասյանին և Գայանե Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք Մասիս քաղաք 1-ին թաղամաս 4-րդ փողոց 17 հասցեում տալ պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վալերի Թովմասյանին և Գայանե Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։