Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք, Զորակ բնակավայրի, Վ․ Սարգսյան փողոց 77/1 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.09642 հա հողամասը /ծածկագիր՝ 03-044-0573-0002 / 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 60000/ վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: