Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերի պահանջներով,հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 1/փ-32 եզրակացությունը, ՀՀ Արարատի մարզպետի 09.02.2022թ. N01//00664-2022, գրությունը /մտից մատյան՝ 09.02.2022թ. N 224/ ու ընդառաջելով Խաչիկ Ստեփանյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 11.02.2022թ. N 431 / Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Խաչիկ Սուրենի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի գ.Ազատաշեն 17-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 03-006-0101-0007 կադաստրային ծածկագրով 0.06 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի նպատակային և գործառնական նշանակությունը՝ փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ |